Blog

Ի՞նչ իրավունքներ ունեք հարցաքննության ընթացքում

Ի՞նչ իրավունքներ ունեն քաղաքացիները, երբ քրեական գործով կանխվում են քննչական մարմիններ հարցաքննության։

Ի՞նչ իրավունքներ ունեք հարցաքննության ընթացքում

Քրեական վարույթի շրջանակներում քննիչից ծանուցագիր ստանալը կամ հարցաքննության հրավիրվելը շատերի մոտ առաջացնում է տագնապ։ Սակայն կարևոր է հիշել, որ օրենքը Ձեզ տալիս է հստակ իրավունքներ, որոնք պետք է իմանալ և կիրառել։

  1. Ճշտեք Ձեր կարգավիճակը

Նախքան հարցերին պատասխանելը, պարզեք, թե ինչ կարգավիճակով եք հրավիրվել՝ վկա՞, վարույթով կողմ (մեղադրյալ), թե՞ այլ կարգավիճակով։ Կարգավիճակից են կախված Ձեր իրավունքների և պարտականությունների ծավալը։

  1. Լռություն պահպանելու իրավունք

Դուք պարտավոր չեք հայտնել ցուցմունքներ Ձեր, Ձեր ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ։ Սա ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է։

  1. Փաստաբան հրավիրելու իրավունք

Դուք իրավունք ունեք հարցաքննության ներկայանալ Ձեր ընտրած փաստաբանի հետ։ Եթե քննիչը շտապեցնում է, Դուք կարող եք պահանջել ողջամիտ ժամանակ՝ փաստաբանին տեղյակ պահելու և նրա ներկայությունն ապահովելու համար։

  1. Ուշադիր կարդացեք արձանագրությունը

Հարցաքննության ավարտին Ձեզ տրվելու է արձանագրություն։ Չստորագրեք այն առանց բառ առ բառ կարդալու։ Եթե Ձեր խոսքերը աղավաղվել են կամ ճիշտ չեն արձանագրվել, պահանջեք մտցնել լրացումներ կամ դրանց վերաբերյալ գրավոր դիտողություններ թողեք արձանագրության մեջ։

  1. Մի ենթարկվեք բանավոր խոստումներին

«Ասա, գնա տուն» կամ «եթե ընդունես, թեթև կլինի» տիպի խոսակցությունները իրավական ուժ չունեն։ Ցանկացած դիրքորոշում պետք է համաձայնեցնել փաստաբանի հետ։

LEGAL C-ի խորհուրդը. Նախքան որևէ ցուցմունք տալը խորհրդակցեք փաստաբանի հետ։ Ճիշտ սկսված պաշտպանությունը գործի հաջող ավարտի 50%-ն է